Գենետիկա
Սիմպոզիում՝ նվիրված մուկովիսցիդոզ հիվանդությանն առնչվող խնդիրներին
![Սիմպոզիում՝ նվիրված մուկովիսցիդոզ հիվանդությանն առնչվող խնդիրներին Սիմպոզիում՝ նվիրված մուկովիսցիդոզ հիվանդությանն առնչվող խնդիրներին](up/article/big/file_24469_5410546.jpg)
Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան մարտի 23-ին կազմակերպեց Մուկովիսցիդոզ հիվանդությանը նվիրված միջազգային սիմպոզիում: Բացման խոսքով հանդես եկավ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով ողջունեց Ստոկհոլմից ժամանած հյուրին եւ կարեւորեց վերջինիս և հայ մասնագետների միջև փորձի ու գիտելիքների փոխանակումը: Արա Բաբլոյանը նշեց՝ թեման, որին անդրադարնալու են, մի կողմից հայտնի է, մյուս կողմից՝ կան շատ հարցեր, որոնք հրատապ են և քննարկման կարիք ունեն՝ ավելի արդյունավետ դարձնելու հիվանդների կյանքի բարելավմանն ուղղված քայլերը:
«Ցավոք, տարիներ շարունակ դժվար է եղել հիվանդության ախտորոշումը Հայաստանում, այս կամ այն բարդությունների պատճառով հիվանդներ ենք կորցրել: Վերջին տարիներին, ստեղծելով նման հիվանդների համար նախատեսված կենտրոն, կարողացել ենք ավելի ու ավելի կենտրոնացնել մեր ուժերն ու մոտեցումները, որպեսզի հնարավոր դառնան հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը: Այսօր առաջարկ կբարձրացվի՝ ստեղծել կինեզոթերապիայի կենտրոն՝ հատուկ երեխաների համար, որտեղ նաև կգան կրթվելու տարբեր կենտրոններից մասնագետներ՝ հետագայում նմանատիպ հիվանդներին օգնություն ցուցաբերելու նպատակով»,- մեզ հետ զրույցում նշեց Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ դա սիմպոզիումի անցկացման հիմնական նպատակներից է:
Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին դասախոսություններ՝ «Մուկովիսցիդոզի ախտորոշման, կլինիկական արտահայտման և բուժման առանձնահատկությունները վաղ մանկական հասակում», «Թոքերի ախտահարումը Մուկովիսցիդոզի ժամանակ, վարումը, թոքային սրացումներ, ելքը», «Բուժական սնուցման արդիականությունը Մուկովիսցիդոզի բուժման ժամանակ», «Ֆիզիոթերապիայի դերը Մուկովիսցիդոզի կոմպլեքս բուժման մեջ, նորագույն մոտեցումները», «Դժվար ախտորոշում-կլինիկական դեպքերի ներկայացում» թեմաներով: Մինչ դասախոսությունների ներկայացումը մասնակիցներին Skype-ով ողջունեց Մուկովիսցիդոզի համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստին Նոկ:
Մեզ հետ զրույցում հիվանդությանն անդրադարձավ ու մանրամասներ ներկայացրեց Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնի տնօրեն Վաչիկ Բաղդասարյանը:
– Ի՞նչ հիվանդություն է Մուկովիսցիդոզը։
– Մուկովիսցիդոզը ժառանգական ծանր հիվանդություն է պոտենցիալ լետալ ելքով. դա նշանակում է, որ հիվանդները քիչ են ապրում՝ մոտավորապես 25-30 տարի:
– Կարելի է ասել, որ բուժում չի՞ ակնկալվում…
– Այո´, կատարվում է ընդամենը վերականգնողական բուժում՝ հիվանդի կյանքի տեւողությունը երկարացնելու համար:
– Կա Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոն. դա խոսում է այն մասին, որ Հայաստանում հիվանդությամբ տառապողների թիվը շա՞տ է:
– Հիվանդները քիչ չեն, կա գրանցված 41 հիվանդ, բոլորը հսկողության տակ են, ստանում են անվճար դեղորայք, եղել է 1 մահվան դեպք: Հարկ եմ համարում նշել, որ հիվանդների 90 տոկոսը տղաներ են:
![]() |
![]() |
![]() |
Կենտրոնը ստեղծվել է յոթ տարի առաջ՝ հիվանդներին օգնելու, վերականգնողական աշխատանքներ կատարելու, մասնավորապես` դիմադրողականությունը բարձրացնելու, շնչառական վարժություններ կատարելու, նրանց կյանքի որակը բարելավելու:
Համագործակցում ենք տարբեր երկրների հետ, կարևորում ենք հատկապես Ռուսաստանի համանուն կենտրոնի հետ համագործակցությունը, որը բերում է ինչպես մեթոդական, այնպես էլ ֆինանսական աջակցություն:
– Հիվանդության տարածվածությունն աշխարհում մե՞ծ է, արդյոք կապ ո՞ւնի ազգային գենոֆոնդը:
– Այո´, այս հիվանդությունն աշխարհում մեծ և չլուծված խնդիր է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, կարող եմ փաստել որ մուկովիսցիդոզով հիվանդների թիվը շատ քիչ է Ճապոնիայում, Հնդկաստանում, Արեւելքի այլ երկրներում, և ավելի շատ են եվրոպական երկրներում, որտեղ ամեն 20-րդ եվրոպացին համարվում է գենի կրող:
– Գործու՞մ է պետական ծրագիր:
– Իհարկե´, կա հատուկ մշակված պետական ծրագիր ու հոգածություն՝ հիվանդությունը վաղաժամ ախտորոշելու ու համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:Մեծ է «Աստելլաս» դեղագործական ընկերության դերը մուկովիսցիդոզով հիվանդներին աջակցելու գործում:
Ինչպես նշեց դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյանը, մուկովիսցիդոզն այն հիվանդություններից է, որի ժամանակ հաճախ են լինում ինֆեկցիոն բարդություններ, որոնք պահանջում են հակաբիոտիկային բուժում: Նման բարդությունների դեպքում օգտագործվում են «Աստելլաս» դեղագործական ընկերության կողմից արտադրված երեք հակաբիոտիկներ՝ Ֆլեմոքսինը, Ֆլեմոկլավը, Վիլպրաֆենը»,- պարզաբանեց Միքայել Թովմասյանը: Սիմպոզիումի կազմակերպիչներից "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոնում մանկաբույժ-կոնսուլտանտ բ.գ.թ. Վադիմ Թևոսյանը կարեւորում է այն փաստը, որ նպատակ է դրված բժիշկների ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել նրանց տեղեկացված լինելուն, հիվանդության վաղաժամ ախտորոշմանը. «Նմանատիպ սիմպոզիումներ անցած տարի անց է կացվել վեց անգամ և յուրաքանչյուր անգամ ներկայացվել են բժիշկների համար հրատապ թեմաներ»:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am](up/article/small/file_63687_7541404.jpg)
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
![](images/calendar.png)
![Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.](up/article/small/file_63623_2994393.jpg)
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս բացահայտել քաղցկեղն ըստ գենի. oncology.am Ինչպե՞ս բացահայտել քաղցկեղն ըստ գենի. oncology.am](up/article/small/file_40446_8769820.jpg)
Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի ախտորոշման նպատակով կիրառվում են տարաբնույթ եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս որոշել հիվանդության առաջընթացի ռիսկը և կանխարգելել նրա զարգացումը...
![](images/calendar.png)
![Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը](up/article/small/file_36669_6187017.jpg)
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...
![](images/calendar.png)
![Եթե ախտորոշվել է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդություն. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն Եթե ախտորոշվել է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդություն. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն](up/article/small/file_36429_3928367.jpg)
Ընտանեկան միջերկրածովյան տենդը կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ- ռեցեսիվ եղանակով և բնութագրվում է պարբերաբար առաջացող...
![](images/calendar.png)
![Քրոմոսոմային հավաքակազմի հետազոտումը ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն Քրոմոսոմային հավաքակազմի հետազոտումը ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն](up/article/small/file_36036_4623296.jpg)
Բժշկական գենետիկայի արդիական խնդիրներից է հանդիսանում մարդու ժառանգական հիվանդությունների ախտորոշման բարելավումը։ Ներկայումս նկարագրված են մոտ...
![](images/calendar.png)
![Գիտնականները՝ սեռական բազմացման առավելությունների մասին. 1in.am Գիտնականները՝ սեռական բազմացման առավելությունների մասին. 1in.am](up/article/small/file_33483_9171465.jpg)
Իշախոտի տարբեր տեսակների հիման վրա կանադացի գիտնականները ապացուցել են կենսաբանության կարևորագույն հիպոթեզներից մեկը՝ սեռական բազմացումը ավելի լավ է, քան անսեռ բազմացումը...
![](images/calendar.png)
![Պսորիազի համար պատասխանատու գենը Պսորիազի համար պատասխանատու գենը](up/article/small/file_25068_126616.jpg)
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...
![](images/calendar.png)
![Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը](up/article/small/file_18892_3563177.jpg)
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHBBhgY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384